Ամերիկացի սննդաբան Քեթրին Բրուքինգը խոսել է այն մթերքների մասին, որոնք օգնում են հաղթահարել գլխացավը: Այդ մասին հայտնում է Eat This, Not That! – ը։

Ըստ փորձագետի՝ գիտնականները պարզել են, որ օմեգա -3 չհագեցած ճարպաթթուների օգտագործումը նվազեցնում է միգրենի նոպաների ինտենսիվությունն ու հաճախականությունը: Օմեգա -3 թթուների ամենապարզ և ամենաարդյունավետ աղբյուրը ձկան յուղն է, դա նաև առկա է ձկների, ընկույզների, չիայի և կտավատի սերմերի մեջ:

Այս նյութով շատ հարուստ է սարդինան, անչոուսը, սկումբրիան, սաղմոնը, թունան և իշխանը: Ազդեցությունը զգալու համար դուք պետք է դրանք ուտեք շաբաթական առնվազն երկու -երեք անգամ:

Գլխացավով տառապողների համար ձկների բուսական փոխարինիչները կարող են լինել կտավատի կամ չիայի սերմերը, որոնք պարունակում են ավելի շատ օմեգա -3 չհագեցած ճարպաթթուներ քաշի միավորի համար, քան սաղմոնը: Սննդաբանը խորհուրդ է տալիս դրանք ավելացնել աղցանների, սմուզիների և ջեմերի մեջ:

Հունական ընկույզը ևս մեկ մթերք է, որը կարող է օգնել հաղթահարելու միգրենը: Բացի օմեգա -3 թթուներից, դրանք պարունակում են մագնեզիում, ինչը նույնպես օգնում է նվազեցնել գլխացավերի հաճախականությունն ու ուժգնությունը: