HBO-ն հրապարակել է «Վիշապի տան»՝ «Գահերի խաղի» պրիքվելի առաջին թիզերը։ Գործողոթյունները զարգանում են հիթային դարձած սերիալի իրադարձություններից մի քանի հարյուր տարի առաջ եւ պատմում են Թարգարիենների տան անկման եւ քաղաքացիական պատերազմի սկսվելու մասին։

Ձայնը Մեթ Սմիթինն է, որը մարմնավորել է արքայազն Դեյմոն Թարգարիենի՝ գահի ժառանգորդի կերպարը։ Ֆիլմում խաղացել է նաեւ Էմմա Դարսին․ նա մարմնավորում է Վիզերիս թագավորի առաջնեկին՝ Ռեյնիրա Թարգարիենին, որը տիրապետում է վիշապների վրա նստած տեղաշարժվելու արվեստին։

 

«Գահերի խաղը» սերիալն ութ եթերաշրջան է ունեցել եւ ցուցադրվել է 2011-2019թթ․։