Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»:

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ տղա է ունենալու: