Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սրբուկը բաց գույնի վերնազգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Սիրուն օր»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։