41-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին վերջերս ավելի ու ավելի հաճախ են նկատում 27-ամյա հայտնի կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։

Երեքշաբթի երեկոյան զույգին նկատել են միասին ճաշելիս հայտնի ռեստորաններից մեկում Սթեյթեն Այլենդում:

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին և նրանց ժամադրություննների մասին խոսակցություններն ու լուրերը շարունակում են թեժանալ:

Քարդաշյանն այս շաբաթ եղել է Նյու Յորքում՝ մասնակցելու Wall Street Journal-ի միջոցառմանը, որտեղ նաև մրցանակ է ստացել։

Ռեալիթի հեռուստաաստղի և հայտնի կատակերգու դերասանի շփման մասին լուրերը սկսվեցին առավել թեժանալ դեռևս հոկտեմբերին, երբ նրանք միասին նկարահանվել են «SNL» սքեթում և համբուրվել: Նրանք համապատասխանաբար խաղում էին Ժասմինի և Ալադինի հետ:

Այնուհետև նրանց նկատել էին միասին ժամանցների այգում զվարճանալիս։

People ամսագիրը, անդրադառնալով Քարդաշյանին ու Դևիդսոնին, նրանց մասին գրել է, որ նրանք «քիմիա ունեն»:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին՝ 2021 թվականի փետրվարին, Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվեց հայտնի ռեփեր Քանյե Ուեսթից։