Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Նազենին հավաքել է մազերն, իսկ մեկնաբանություններում կատակել է․ «Իսկ ո՞վ ասաց, որ բազում կենցաղային ու ընտանեկան հոգսերից հետո Կինը չի կարող վերածվել Արքայադստեր։ Հա դե լավ, մի քիչ հասուն արքայադստեր, դե կներեք»։

Դերասանուհին հավելել է, որ լուսանկարը ֆոտոշոփի չի ենթարկվել, ֆիլտրեր չեն օգտագործվել։