Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի ժամանակով՝ ժամը 19։00-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունենալու Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։ Երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում է Մալենան իր Քամի, քամի երգով։


Նշենք, որ մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերից, ինչպես նաը, Հայաստանից կարող են քվեարկել Մալենայի օգտին։

Իսկ մինչ մրցույթի կայանալը հայ հայտնիների ինստագրամը թնդում է Մալենայի լուսանկարներից և տեսանյութերից։ Հայ ամենահայտնի աստղերը կոչ են անում իրենց հետևորդներին քվեարկել Հայաստանի օգտին։


Նշենք, որ Մալենան Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանի աղջիկն է։ Աննան իր էջում նույնպես ակտիվ տարածում է Մալենայի լուսանկարներն ու տեսանյութերը։ Հատկապես սթորիներ բաժնում Աննան ներկայացնում է, թե ինչպես են անցնում իրենց օրերը Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ նրանք Ֆրանսիա են մեկնել դեկտեմբերի 15-ին։ Մինչ այսօր երկու անգամ գլխավոր փորձ է տեղի ունեցել, որից հետո համաշխարհային ժուրիի անդամները շատ գոհ են եղել Մալենայի կատարումից և նրան համարել ֆավորիտներից մեկը։ Նշենք, որ Մալենայից բացի կան մի քանի ֆավորիտներ ևս, օրինակ Լեհաստանը, սակայն Մալենայի ելույթից հետո ժուրիի անդամներն ասել են․ «Այս մեկը Լեհաստանից լավն էր»։

Մյուս ֆավորիտներն են Մակեդոնիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստան, Գերմանիա։

Չնայած այն բանին, որ ամբողջ աշխարհը հիացած է Մալենայի անզուգական ձայնով, Հայաստանում կան մարդիկ, որոնց դուր չի եկել նրա երգելը։ Հասարակությունը քննարկում է, որ տեսահոլովակում ձայնը տարբերվում է իրականից։ Այս քննադատություններին պատասխանել է Մալենան։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ լավ չեմ երգել, դուք ուղղակի լսել եք փորձը, սպասեք լայվին»։

Հավելենք, որ այս պահի դրությամբ օնլայն քվեարկության արդյունքում Մալենան երկրորդ հորիզոնականում է, առաջինը Լեհաստանն է։

Հայ երկրպագուներին անհանգստացրել է նաև այն փաստը, որ Ռուսաստանի ժուրիի կազմում կա Ֆիլիպ Կիրկորովը։ Երկրպագուները կարծում են, որ Կիրկորովի հակահայ քարոզից ու տրամադրվածությունից է կախված ամեն ինչ, և որ նա ամեն բան անելու է, որպեսզի հաղթի Ռուսաստանի մասնակիցը։

Մալենայի տեսահոլովակին, կատարմանն ու արտիստիզմին անդրդառնում են նաև միջազգային հայնտի բլոգերներ, նրանք իրենց զարմանքն են հայտնում։ Անգամ կարծիք է հնչել, որ Մալենայի ձայնն ու երգը մեծերի Եվրատեսելին է համապատասխանում։

Մեկ շաբաթից ավելի է հայ երկրպագուները անհանգստացած են մրցույթի արդյունքների համար։ Համացանցում գրում են, որ Մանկական Եվրատեսիլի միջազգային խմբում օտարազգի ֆաները խիստ զայրացած են այն փաստի վրա, որ Մալենայի մայրը սթորի է հրապարակում իբր չտանք մեր քվեները ֆավորիտ երկրներին։

«Նա մտածում է, որ այդ արարքով մեր հաղթելու շանսերը կաճեն, այնինչ իմ կարծիքով վատ ազդեցություն է թողնում մեր Մալենայի հեղինակության վրա։ Ուղղակի չմտածված քայլ... Մեկ ա, առանց դրա էլ շատ միավոր ձեռք կբերեինք։ Վերջիվերջո ուժեղ մրցակից ենք մյուսների համար։ Հիմա ֆաները կոչ են անում չքվեարկել Հայաստանի օգտին»,- այս մասին գրել էին երկրպագուները։

Նշենք, որ Մալենայի երգի տեսանյութը մեկ ամսում 3 միլիոնից ավելի դիտում ունի։
Երկրպագուները համացանցում ակտիվ քննարկում են, նաև ժուրիի անդամներին՝ օրինակ բերելով նախորդ տարիներից։ Երկրպագուներից մեկը գրել է՝ «Ժող, որ սաղդ ասում եք ժյուրիից շատ միավոր չսպասենք, եկեք հիշենք 2019 թիվը Կարինան ինչ լավ երգեց, բայց ժյուրին միավոր չէր տալիս լավ։ Ու հիշենք Վիկի Գաբորին, ով ժյուրիի փորձի ժամանակ թերացավ, բայց 2-րդ տեղում էր»։

Հաճախ Փարիզում փորձերից առաջ երգի մրցույթի բոլոր մասնակիցները հավաքվում են Մալենայի մոտ և սկսում են երգել նրա երգն ու պարել։

Մի փոքր կտրվելով մեր մասնակցի ելույթից պետք է նշենք, որ համացանցում բուռն քննարկվում է, որ Ռուսաստանի մասնակիցը ֆանագրամա է երգում։ Սակայն հետո այս լուրը հաստատվեց։ Ռուսաստանը պատճառաբանեց, որ իր մասնակցի ձայնը վնասվել է։

Մանկական Եվրատեսիլի մի քանի օրվա զարգացումներն այսքանն են, հիշեցնենք, որ այն կարող եք դիտել այսօր ժամը 19։00-ին։

 Աղբյուր՝ https://armdaily.am/?p=162887&l=am