Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Էլեն Ասատրյանը սեւ զգեստ-պիջակ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ դերասանուհին զգեստը համադրել է երկարաճիտների հետ։ Էլենն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուաարները՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Հիացնում ես քո գեղեցկությամբ»։