Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անահիտը սեւ զգեստ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Շքեղ աղջիկ»։