Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Հրաչուհին սեւ-սպիտակ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում հաղորդավարուհին մուգ բլուզ է կրում, որը համադրել էր ջինսե շորտի հետ։ Հրաչուհին հավաքել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Քամուն հակառակ կանգնելը ամեն մեկի բանը չէ, քամու ուժը զգալը ամեն մեկի բանը չէ, իսկ քամուն հակառակ պարելը` առավել ևս...»,- գրել էր նա։