Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին շրջազգեստ է կրում ու բաց գույնի բլուզ, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին երկարաճիտներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ շպարը։ «Շուտով»,- հրապարակումը կարճ մակագրել է Եվան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։