Չի կարելի անտեսել քնի պակասը, քանի որ քրոնիկական անքնությունը կարող է ամբողջությամբ փոխել մարդու վարքը և բացասաբար անդրադառնալ նրա առողջության վրա: Այս մասին հայտնում է ֆիննական Ilta-Sanomat թերթը։

Հոդվածում ընդգծված են չորս հիմնական խնդիրներ, որոնց հանգեցնում է քնի պակասը։ Առաջին հերթին, մարդու ուղեղը լիովին չի վերականգնվել։ Մասնավորապես, քնի պակասը հոգնածության և հիշողության հետ կապված խնդիրներ է առաջացնում, ինչի հետևանքով նվազում է արձագանքման ժամանակը և կենտրոնացումը։
Երկրորդ՝ քնի քրոնիկ պակասը հանգեցնում է քաշի արագ ավելացման։ Ինչպես պարզաբանում են գիտնականները, քնի պակասը մեծացնում է քաղցն ու ախորժակը, ինչը կարող է ստիպել մարդուն ավելի շատ ուտել, քան անհրաժեշտ է։ Բացի այդ, քնի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ նվազում է օրգանիզմի նորմալ դիմադրողականությունը գլյուկոզայի նկատմամբ, ինչը հետագայում կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացմանը։

Բացի այդ, քնի պակասը հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան բարձր ճնշման: Արդյունքում քնի պակասը բացասաբար է անդրադառնում ոչ միայն ուղեղի, այլեւ սրտի ու արյան անոթների աշխատանքի վրա։ Նշվում է նաև, որ քնի պակասը կարող է փչացնել տրամադրությունը և առաջացնել դեպրեսիայի ախտանիշներ: Մասնավորապես, այն մարդը, ով բավականաչափ չի քնում, ավելի հակված է գրգռվածության։