Վերջերս երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդների մեկի այն հարցին՝ ինչպես է օգնում որդուն՝ Արմանին, երբ նա շատ է կարոտում Հայկոյին, երգչուհին պատասխանել էր.«Գնում ենք գերեզմանոց և խոսում ենք նրա հետ: Ուրիշ ոչնչով ես չեմ կարող օգնել իմ որդուն: Արդեն միայն այսպես»:

Հետևորդները հետաքրքրվել էին նաև՝ արդյո՞ք Արմանը շփվում է Հայկոյի ընկերների հետ: Ի պատասխան Անահիտը գրել է.
«Ես չեմ սահմանափակել և չեմ սահմանափակում Արմանի շփումը ոչ մեկի հետ: Այստեղ հարցն այլ է, շատերը օգտվում էին դրանից, որպեսզի ցույց տային հանրությանը և տեղի ունեցածից հետո առաջին մի քանի օրը:

Բայց հիմա փոթորիկն արդն հանդարտվել է և դրա հետ բառիս բուն իմաստով դադարել են նաև նրանց զանգերը: Մատների վրա կարելի է հաշվել, թե նրանից քանիսն են առհասարակ հետաքրքրվում, թե ինչպես է Արմանը:Իսկ մենք ոչ մեկի զանգի կամ շփման կարիքը չունենք, թող նրանք առողջ լինեն»:

Մանրամասն՝ տեսանյութում