Դերասան եւ կատակերգու Միխայիլ Գալուստյանը բացառիկ պայմանագիր է ստորագրել «Գազպրոմ մեդիա» հոլդինգի հետ, հայտնել են «Ъ»-ին։ Պայմանագրի ժամկետն ու արժեքը չի նշվում։ Այն ենթադրում է, որ Գալուստյանը չի կարողանա մասնակցել «Գազպրոմ մեդիայի» շրջանակից դուրս գտնվող նախագծերին։

Ավելի վաղ արտիստը համագործակցում էր «СТС» ալիքի հետ, ուր «ТНТ»-ից տեղափոխվել էր 2019թ․-ին։ Գալուստյանը «СТС»-ի հետ եւս բացառիկ պայմանագիր է ունեցել մի քանի տարով, հեռուստաալիքի եթերում Սերգեյ Սվետլակովի եւ Ալեքսանդր Նեզլոբինի հետ վարում էր նաեւ «Русские не смеются» ամենշաբաթյա կատակերգական շոուն։