Կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել տեսողության խնդիրներ մինչև բացարձակ կուրություն։ Այս մասին զգուշացրել է Ուրալի դաշնային շրջանի գլխավոր թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Տոկարևը։

Նա վկայակոչել է օտարերկրյա գործընկերների նոր ուսումնասիրությունները, որոնցում նշվում է, որ CoViD-19-ին հաջորդող ամիսներին հիվանդների մոտ կարող է զարգանալ ցանցաթաղանթի անոթային թրոմբոզ։ Ռիսկիային են հատկապես, ըստ Տոկարևի, կարճատեսությամբ տառապող մարդիկ.

«Նման դեպքերում նախ խախտվում է ցանցաթաղանթի սնուցումը, հետո առաջանում է իշեմիա, ցանցաթաղանթի դեգեներացիա՝ մինչև դրա լրիվ շերտազատումը և լիակատար կուրությունը։ Վաղ փուլերում կարելի է կատարել վիրահատություն, լազերային կոագուլյացիա, իսկ հիվանդության խորացած փուլերում չափազանց դժվար է բուժել, մարդը կարող է ունենալ տեսողության խանգարումներ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Ura.ru-ն։

Տեսողության նվազման և կայծերի կամ լողացող ճանճերի ի հայտ գալու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է շուտ դիմել ակնաբույժի: Իսկ նրանց համար, ովքեր մինչ Covid-ը արդեն ունեցել են տեսողության խնդիրներ, պարտադիր է աչքի հատակը հետազոտել, ավելացրել է Տոկարևը։