Թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն օրերս իր կարիերայում նոր նվաճում գրանցեց՝ արժանանալով հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար: Դերասանուհուն նման հաջողություն բերեց ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում դերակատարումը:  Լիլին նշեց, որ չէր սպասում մրցանակի, այդ պատճառով էլ ուրախությունն ու ոգեւորվածությունը կրկնակի են եղել: