Սոֆի Դևոյանը 1961-1967 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում։ 1967-1990 թվականներին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար։ 1986 թվականից աշխատել է Պարի պետական համույթում՝ որպես պարուսույց։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Օլիմպիա, Գրանդ օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Կարնեգի Հոլլ և այլն[1]։ 1993 թվականին հիմնադրել է «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը»»։

Մանրամասն՝ տեսանյութում