1915թ․-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ սոցիալական ցանցերում իր կարծիքն է հայտնել իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը։

«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկեք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին։ Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- Ինստագրամում եւ Ֆեյսբուքում գրել է նա՝ օգտագործելով «ArmenianGenocide» եւ «NeverFoget» հեշթեգերը։