Երգչուհի Շակիրան բաժանվել է սիրելիից՝ «Բարսելոնայի» պաշտպան Շերար Պիկեից։ El Periodico-ի հաղորդմամբ՝ բաժանման պատճառ են դարձել ֆուտբոլիստի դավաճանությունները։

Մարզիկը հաճախ էր ընկերոջ՝ Ռիկարդ Պուչի հետ հանգստանում «Bling Bling» եւ «Patron» գիշերային ակումբներում։ Հաստատությունում ընկերներին հաճախ էին նկատում այլ կանանց ուղեկցությամբ։ Արդեն մի քանի շաբաթ է՝ Ժերարն ապրում է միայնակ իր հին բնակարանում։


Շակիրան եւ Շերար Պիկեն սկսել են հանդիպել 2010թ․-ին, սակայն միայն մեկ տարի անց են հաստատել, որ սիրավեպ ունեն։ Ֆուտբոլիստը հայտնվել է նաեւ երգչուհու «Waka Waka» երգի տեսահոլովակում, որը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Աստղերը մեծացնում են երկու որդիներին՝ 7-ամյա Սաշային եւ 9-ամյա Միլանին։