Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Մոսկվայում։ Երիտասարդ դերասանուհին նկարահանման համար ջինսե տաբատ է կրում, որը համադրել է թափանցիկ բլուզի հետ։ Էվան հագուստը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Կրակ»։