Հաղորդավարուհի, դերասանուհի Նազնեի Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք ունի, որից նոր լուսանկար է հրապարակել եւ կիսվել իր մտքերով։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարում Նազենին կրում է հետաքրքիր ձեւվածքի զգեստ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում ականջօղերը։

«Հուսահատությունը վարակիչ հիվանդություն է, պետք է ներս չթողնես, այլապես կորած ես:

Լավատեսությունն էլ իհարկե ինքնախաբեություն պիտի չդառնա, դա նույնքան կործանարար կարող է լինել ինչպես անհատի, այնպես էլ մի ամբողջ ազգի համար:

Պետք է գտնել կայուն սթափությունը՝ առանց ինքդ քեզ հուսահատության անդունդը գլորելու կամ խաբելու...

Ի վերջո ոչ ոք ու ոչինչ հավերժ չէ), դժվարություններն ու հաջողություններն էլ էդ թվում). դա արդեն հուսադրում է...

Ես գիտեմ մի բան. կողքիդ մարդու ձեռքը պինդ բռնած պիտի պահես, նույնիսկ, եթե նա քեզ համոզում է, որ բաց թողնես... Նա ունի ի՛ր ընտրությունը, դու՝ քո:

Ես նախընտրում եմ ինձ համար թանկ ձեռքը ՊԻՆԴ բռնած պահել, որքան էլ դժվար լինի երբեմն: Իրար ուժ տալով է աշխարհը դեռ կանգուն...

Մարդը՝ մարդով:

Սերը՝ սիրով:

Իսկ Հույսը՝ Հավատով:

Էդքան բան», - գրել է Նազենին, ապա հավելել է «#Երեւան» հեշթեգը։