Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (Յե) եւ նրա նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, կրկին սկսել են շփվել, հայտնում է ТМZ-ն։

«Today» շոուի եթերում Քարդաշյանը պատմել է, թե ինչպես են ինքն ու ռեփերը նշել Հայրերի օրը։ «Երեխաներն ամբողջ օրը նրա հետ են անցկացրել, իսկ հետո մենք մեծ ընթրիք ենք ունեցել Հայրերի օրվա առիթով»,- հաղորդման ընթացքում ասել է աստղը։ Նա նաեւ նշել է, որ այդ օրը ցանկացել է իր հարգանքն արտահատել մարդկանց նկատմամբ, որոնք դաստիարակել են իրեն եւ զբաղվում են իր երեխաների դաստիարակությամբ։


Ի դեպ, Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվել են 2022թ․-ի մարտին։ Նրանք ամուսնացած են եղել յոթ տարի։