Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Աստղիկ-Սաֆարյան.jpg (173 KB)


Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը կրում է սեւ զգեստ, ինչն էլ ավելի է ընդգծում նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհու կերպարն ամբողջական են դարձնում վառ գույնի ոճային բարձրակրունկներն ու նույն երանգի գոտին։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Աստղիկը մեջբերել է Բալզակին․ «Ժլատ սերը երբեք ճշմարիտ չի լինում»։