Blink-182 թմբկահար Թրեւիս Բարքերը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնում է TMZ-ը։


Ըստ հրապարակման՝ Բարքերին ուղեկցել է կինը՝ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը։ Առողջական ինչպիսի խնդիրներ են առաջացել ռոք երաժիշտի մոտ՝ հայտնի չէ։

Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերն ամուսնացել են մեկ ամիս առաջ եւ երդումներ փոխանակել Իտալիայում տեղի ունեցած արարողության ժամանակ։ Սիրահարների հարսանիքը տեղի է ունեցել ամենամոտ ընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում։