Սոֆի Մխեյանը նոր տեսահոկովակ է թողարկել «Դեպի երազ» երգի հիման վրա։ Երգը ներկայացված է համերգային ելույթի տեսքով։ Երգչուհու նոր աշխատանքի երաժշտության ու գործիքավորման հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը։

«Երազանքով լի ու երազանքից ծնված այս երգը ստեղծվեց հատուկ Yeraz Fest-ի համար ու դարձավ միջոցառման հիմնը։ Ի սրտե ցանկանում ենք, որ այն դառնա բոլոր երազողների ու նաեւ հենց քո երազանքի երգը»,-ասված է տեսահոլովակի նկարագրության մեջ։