Երգչուհի Սիրուշոն, որը երրորդ անգամ մայր է դարձել, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրում նա մեղմ գրկել է դստերը։ «Իմ փոքրիկ», - հրապարակումը մակագրել է երգչուհին, ապա հավելել է երիցուկի պատկերով սմայլիկ։

Սիրուշոն ու Լեւոն Քոչարյանն իրենց դստերը Զաբել են անվանել։ Անդրադառնալով դստեր անվան ընտրությանը՝ երգչուհին տեղեկացրել էր, որ այն իր եւ ամուսնու մայրերի՝ Սյուզան Մարգարյանի եւ Բելլա Քոչարյանի անունների միացությունն է։