Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին կրում է սեւ զգեստ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը: Սիրով ու սիրո հանուն», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։