Դերասան եւ հումորիստ Պոնչ Իսպիրյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել մի շարք հայտնիների մասնակցությամբ` կոչ անելով միանալ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ քայլերթին։

 

Հրապարակված կադրերում մի խումբ հայտնի դեմքեր, այդ թվում` Թամարա Պետրոսյանը, Արտեմ Վալտերը եւ այլոք, խնդրում են միանալ Օպերայի բակից դեպի ՄԱԿ-ի հայաստան գրասենյակ քայլերթին։

«ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ Քայլերթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ. դեկտեմբերի 20,19:30,Օպերայի բակ», - հրապարակմանը կից գրել է հումորիստը։

Հիշեցնենք, որ ամսի 12-ից փակ է Արցախը ՀՀ-ին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от PonchIspiryan (@ponchispiryan)