Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով որդու հետ մասնակցել է երեկ կազմակերպված քայլերթին, իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակումներ է արել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին եւ երթին որդու մասնակցությանը:


«Իրականում ահավոր ցավոտ պատկեր էր, որ երթի ու վանկարկումների հերթը հասավ նաեւ իմ հաջորդին, անտանելի ցավոտ գիտակցում է... բայց մի բան հաստատ է՝ Արցախ ջան մենակ չես, քեզ չենք լքել, չենք մոռացել, անտարբեր չենք, չհավատաս», - գրել է Անի Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ երթը, որը սկսվել էր Օպերայի բակից եւ որի մասնակիցներն այցելել են ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներ ու հասել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, կազմակերպել էին հայ հայտնիները՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը կոչ անել ամեն գնով բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ թույլ չտալով, որ նախադեպը կրկնվի, ինչպես նաեւ շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայությանը ցույց տալ, որ նրանք միայնակ չեն: Ավելի վաղ այս մասին հայտնել էր երգիչ, երգահան Արտեմ Վալտերը: