Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում պատմել է իր այգու և այնտեղ հայկական ծառատեսակներ աճեցնելու մասին։

Ըստ նրա հրապարակած տվյալների՝ ծառերից մեկի մոտ ցուցանակ է կանգնեցված, որի վրա գրված է` «հրաշալի նուռ»։ Լուսանկարի նկարագրությունում հեռուստաաստղը գրել է նաև, որ «իր հայկական կեսը նուռ է աճեցնում»։

Մյուս լուսանկարում էլ ծիրանենի է և նախորդի նման գրառում` «հայուհին ծիրան է աճեցնում» մակագրությամբ։