Ամերիկյան երազանք, որն իրականություն դարձավ Ռոզա Լինի համար։ Միջազգային երաժշտական հարթակները գրաված հայ երգչուհին այժմ պատրաստվում է գրավել ամերիկյան բեմերը։ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ ունենալու է իր առաջին համերգային շրջագայությանը, այն էլ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ռոզան ելույթ կունենա մոտ 35 քաղաքում, այդ թվում՝ Մոնրեալում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Կոլումբիայում․․․․ Հայուհին հետեւորդների հետ կիսվել է իր հույզերով՝ պատմելով, թե ինչպես անհավանական թվացող երազանքը վերածվեց American Daydream խորագիրը կրող համերգային շրջագայության․


«Իմ սենյակում երգեր գրելուց մինչեւ «Եվրատեսիլ», սա մի հրաշալի ճանապարհորդություն էր․․․ Իսկ այժմ ես ավելի քան ոգեւորված եմ հայտարարում իմ հաջորդ նորությունը։ Ես պատրաստվում եմ ունենալ իմ առաջին շրջագայությունը։ Կենդանի նվագելն ու երգելն աշխարհում իմ ամենասիրելի բանն է, եւ ես անհամբերությամբ եմ սպասում իմ երաժշտությունը ձեզ հետ կիսելուն»,-գրել է երգչուհին,-Մինչ օրս չեմ հավատում, որ բացելու եմ Էդ Շիրանի, Young the Giant-ի եւ Milky Chance-ի համերգները»,-հավելել է նա։

Ի դեպ, Ռոզա Լինը օգոստոսի 3-6-ը ելույթ կունենա նաեւ Lollapalooza փառատոնին, որտեղ մեկ բեմում հանդես կգա այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Kendrick Lamar-ը, Billie Eilish-ը, Red Hot Chili Peppers խումբն ու Լանա դել Ռեյլը։ Փառատոնն անցկացվելու է Չիկագոյում։