Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում անդրադարձել է Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետեւանքով սկսված փոխհրաձգությանը։

339938486_952854255902843_66133719249452819_n.jpg (197 KB)


«Ու մի բան էլ․ թշնամին չի «սադրում», այլ կոնկրետ պատերազմում է։ 2020թ․-ից հետո հաշվեք խնդրում եմ արդեն քանի՞ զոհ ու որքան սուվերեն տարածք, Հայրենիք ու որդի ենք կորցրել։ Սադրում է հայը՝ ինքն իրեն, որ գառ է մորթում նրա ոտքի տակ, ով իրեն զոհ է տալիս օրեր անց։ Էդքան։ Լավ մնացեք, թե կարող եք», - գրել է Նազենին, ապա հավելել «բաթեպոզիտիվ․․․» հեշթեգը։

Նազենի Հովհաննիսյանը նաեւ մեջբերել է Հովհաննես Թումանյանին՝ գրելով․ «Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի, Աստված պահի, քեզ, որդի, ո՞նց էր համը իմ ձագի»։

Նշենք, որ երեկ, ժամը 16։00-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգության հետեւաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։