Հարսանեկան սեզոնն արդեն սկսվել է, եւ եթե շուտով նախատեսում եք ներկա գտնվել ձեր հարազատների կամ ընկերների արարողությանը, ժամանակն է հոգ տանել ձեր հանդերձանքի մասին։

Միայն հարսնացուն գիտի, թե կոնկրետ ինչ է հագնելու հարսանիքին։ Արարողության հյուրերի համար հանդերձանք ընտրելը կարող է իսկական գլխացավանք լինել: Իհարկե, զգեստ + կոշիկների ունիվերսալ տարբերակը դեռ ոչ ոքի դեռ չի հուսահատցրել, բայց դուք կարելի է հեռանալ կանոններից եւ փորձել ինչ-որ նոր բան։

Տաբատ եւ տոպ

Æ«» ¿ íae¬¿.jpg (64 KB)

Անգամ հարսնացուն կարող է տաբատով լինել, ի՞նչ ասենք հյուրերի մասին։ Եթե ​​ցանկանում եք միաժամանակ հարմարավետություն եւ տոնական մթնոլորտ, ապա ընտրեք վերնաշապիկի եւ տաբատի համադրությունը։ Դրանք կարող են պատրաստված լինել շիֆոնից, մետաքսից կամ թավշից։ Ամեն դեպքում անհրաժեշտ են նյութեր, որոնք կընդգծեն արարողության կարեւորությունն ու տոնականությունը։

Ռոմանտիկ եւ հեշտ

É«¼á¡G¿t¡«Ñ »½áG8Ñ.jpg (66 KB)

Երբեմն դուք ցանկանում եք հագնել գործվածքներ, որոնք չեք կարող կրել գրասենյակում կամ զբոսանքի համար: Հարսանեկան արարողությունը հիանալի առիթ է նման հաճույք ստանալու համար։ Շղարշից, շիֆոնից եւ այլ եթերային գործվածքներից իրերը հիանալի զույգ կլինեն փայլուն շեշտադրման կոշիկներով:

Տաբատով կոստյում

è«ßGe¼ ß íae¬á¼¿.jpg (73 KB)

Տաբատի եւ կոստյումի համադրությունը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ցույց տալ իրենց ոտքերը, բայց խուսափում են մինչեւ հատակը հասնող զգեստներից։ Որակյալ գործվածքը, հետաքրքիր գույներն ու բարձրակրունկ կոշիկներն իրենց գործը կանեն, դուք կլինեք տեղին ու անդիմադրելի։ Արտաքին տեսքն ավելի ամառային եւ թեթեւ դարձնելու համար ընտրեք ժապավեններով կոշիկներ, այլ ոչ թե փակ: Ցածրակրունկ կոշիկները եւս կարող են հետաքրքիր տեսք ունենալ կոստյումով։

Մետաղական

îÑGá½½¿¬.jpg (76 KB)

Մետաղական փայլը այս սեզոնի թրենդն է։ Կարող եք ընտրել ծիածանագույն զգեստ, տոպ կամ, նույնիսկ, կոստյում։ Իսկ եթե ձեզ թվում է, որ փայլուն հագուստը չափազանց վառ է, կենտրոնացեք աքսեսուարների վրա։ Զգեստը կարող է լինել պարզ կտրվածքով եւ գույնով, բայց մետալիկ դետալներն իրենց գործը կանեն: Ընտրեք փայլուն պայուսակ եւ կոշիկներ, համադրեք ճիշտ զարդերով եւ եղեք անդիմադրելի։

Կոստյում կիսաշրջազգեստով

è«ßGe¼ ß eí¬«¬.jpg (59 KB)

Կոստյումը պարտադիր չէ, որ տաբատ եւ գործնական հագուստ ոճ ներկայացնի: Կիսաշրջազգեստն ու բաճկոնը նույնպես հիանալի կերպով համակցվում են, եւ եթե այս համադրության խստությունը մեղմացնեք համապատասխան աքսեսուարներով, կարող եք վստահորեն գնալ տոնակատարության: Կերպարին թեթեւություն հաղորդելու համար ընտրեք վառ ու անսովոր գույներ եւ բաց կոշիկներ։

Ծաղկային պրինտ

ûóÑG«t¡d¬ »a¿¡G.jpg (91 KB)

Այս ամառ հարսանյաց հյուրերի համար ծաղկային մոտիվները շահեկան են: Ավելին, նման պրինտը այս սեզոնի հիթն է։ Իհարկե, նման զգեստի հետ կարելի է կրել դասական կոշիկներ, բայց ինչո՞ւ չհեռանալ դասականներից։ Լրացրեք տեսքը անսովոր կոշիկներով, օրինակ՝ սանդալներով։ Դա թույլ կտա հեշտությամբ շարժվել եւ պարել ամբողջ գիշեր:

Ամբողջական լուք

Æ«Gá½-½p¬.jpg (60 KB)

Հաղթող տարբերակ, որը միշտ կոկիկ եւ ավարտուն տեսք կունենա, ամբողջական լուքն է: Հատկապես հարմար է նրանց, ովքեր ժամանակ չունեն բարդ հանդերձանք փնտրելու կամ վախենում են գույների համադրության մեջ սխալվելուց։

Լողափնյա նորաձեւություն

Žnª¡dÑ.jpg (77 KB)

Եղանակն է թելադրում իր պայմանները, հարսանիքի հյուրերի համար ակտուալ կլինեն ամառային թեթեւ զգեստները։ Եթե ​​արարողության ոճը թույլ է տալիս, ընտրեք շերտավոր զգեստներ՝ թեթեւ հոսող գործվածքներից։ Կոշիկները ստիպված կլինեք ընտրել համապատասխան՝ բաց եւ ամառային:

Կոկտեյլային զգեստներ

諬Gѽ8¡«Ñ.jpg (58 KB)

Կոկտեյլային զգեստը միշտ էլ տեղին է տոնական միջոցառման համար։ Այն հարմար է, գրեթե, ցանկացած առիթի համար, բացառությամբ, թերեւս, թեմատիկ հարսանիքների։ Ընտրեք գերժամանակակից կտրվածքներ, լավ գործվածքներ եւ հարմարավետ երկարություններ՝ ազատ տեղաշարժվելու համար:

Ամենօրյա զգեստներ

Ինչո՞ւ ոչ։ Վիեննայում ամեն հարսանիք չէ, որ գարնանային պարահանդեսի տեսք ունի։ Կան նորապսակներ, ովքեր գնահատում են հյուրերի հարմարավետությունը եւ տոնակատարության համար ընտրում են անկաշկանդ ու առօրյա ոճը։ Բայց մի շտապեք ձեռք բերել ձեր սիրած պատռված ջինսերը, ի վերջո, մենք ցանկանում ենք տոնակատարության թեթեւ նոտա հաղորդել: Նույնիսկ սովորական ու տարրական իրերի մեջ փորձեք ընտրել լավ գործվածքից, գուցե, հետաքրքիր պրինտով կամ կտրվածքով հագուստ։ Այնուամենայնիվ, հարմարավետությունը, միեւնույն է, առաջին տեղում է:

Հարսանյաց հյուրերի համար հագուստ ընտրելիս առաջին հերթին անհրաժեշտ կլինի կենտրոնանալ նորապսակների ցանկությունների վրա։ Ինչ-որ մեկը ցանկանում է թեմատիկ հարսանիք կազմակերպել, եւ դուք ստիպված կլինեք փնտրել ճիշտ հանդերձանք: Բայց եթե չկան նման սահմանափակումներ, դուք ունեք կերպարների մեծ ընտրություն: Կարող եք կրել կիսաշրջազգեստ, տաբատ կամ, նույնիսկ, կոստյում, փորձարկել գործվածքների փայլուն կամ թեթեւ հյուսվածքները։ Հիմնական բանը, որ պետք է հիշել, համապատասխանությունն է․ ընտրեք այնպիսի հագուստ, որը ոչ միայն հարմար է ոճին, այլեւ ձեզ համար: