Լիվերպուլում ընթանում են եվրատեսիլյան օրերը, ինչը նշանակում է, որ, բացի բուն մրցութային համերգները, այս ընթացքում մասնակիցները ելույթներով հանդես են գալիս նաեւ մի շարք այլ միջոցառումների շրջանակում։ Այդպիսի միջոցառումներից էր Lush Liverpool Lounge-ը, որին ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը՝ կատարելով իր Future Lover երգը, որով էլ ներկայանում է մրցույթում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 11-ին։ Այն կարող եք դիտել 23:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ հեռարձակմամբ։ Բրյունետը ելույթ է ունենալու 02 համարի ներքո։