Լիվերպուլում այսօր՝ մայիսի 13-ին, կկայանա «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ 26 երկրներ պայքարելու են երկար սպասված հաղթանակի համար։ Հայաստանը՝ երգչուհի Բրյունետի գլխավորությամբ, եւս եզրափակչում է ու պայքարի մեջ։ Բրյունետը կներկայանա 17-րդ համարի ներքո։ Հայաստանի ժամանակով մրցույթը կհեռարձակվի երեկոյան ժամը 23:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերով։

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել չեք կարող։ Եվրոպայից քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին։

343227939_205156115706601_4624039863212515260_n.jpg (63 KB)

Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաեւ մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Քվեարկությունը կմեկնարկի մրցույթի ընթացքում՝ բոլոր մասնակիցների ելույթների ավարտից հետո հայտարարված ժամանակահատվածում։