Bad Girl Gone Good! Ռիհաննան հանկարծ հայտարարել է, որ որոշել է վերջ տալ անվերջանալի երեկույթներին, գրում է spletnik.ru-ն:

Ռիհաննան խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու է հոգնել դրանցից:

Հնարավոր է՝ նա արդեն հագեցել է բուռն ամառվա աղմկոտ երեկույթներից, որոնց մասնակցել է իր հայրենիքում անցկացրած արձակուրդի ժամանակ:

Երգչուհու մեկ այլ ցնցող հայտարարություն էլ նրա անձնական կյանքին է վերաբերում: Ռիհաննան խոստովանել է, որ արդեն երկար ժամանակ սեքսով չի զբաղվել:

Բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցն աստղը լավատեսական նոտայով է ավարտել՝ ասելով, որ իրեն պետք չէ խղճալ, որ ամեն ինչ կարգին է: Եթե հիշենք նրա մասնագիտական ձեռքբերումները, միլիոնավոր դոլարների արժողությամբ գովազդային պայմանագրերը, նորաձևության ոլորտում նախագծերը, ապա կասկած չկա, որ Ռիհաննայի մոտ, իրոք, ամեն ինչ լավ կլինի: