Արդեն անցել է 16 տարի Մայքլ Ջեքսոնի մահվանից հետո, բայց փոփ-երաժշտության արքան շարունակում է զարմացնել ողջ աշխարհի երկրպագուներին։
Համացանցում հայտնվել է մինչ այժմ չհրապարակված տեսանյութ՝ նկարահանված նրա ողբերգական մահվանից ընդամենը երկու օր առաջ, որն իսկական իրարանցում է առաջացրել, տեղեկացրել է Parade-ը։
TikTok-ում հրապարակված կադրերում «Գրեմմիի» 13-ակի մրցանակակիրը փորձարկում է իր ֆիրմային պարային շարժումները։ Ամբողջովին սեւ հագած 50-ամա Ջեքսոնը հղկում է հանրահայտ խորեոգրաֆիան՝ ուս ուսի աշխատելով բեմադրողի եւ պարողների խմբի հետ։ Չնայած ակնհայտ հոգնածությանը՝ արտիստը շարժվում է հստակ ու ճշգրիտ, անգամ բերանից ծամոնը չհանելով։
Լեգենդար կատարողը մահացել է 2009թ. հունիսին չափաբաժնի պատահական գերազանցումից, սակայն այս տեսանյութը նորից աշխույժ հետաքրքրություն է առաջացրել նրա կյանքի վերջին օրերի հանդեպ եւ դավադրության տեսությունների հիմք տվել։
Որոշ մեկնաբաններ համոզված են. «Նրան սպանել են, 100 տոկոս»։ Մյուսն ավելացրել է. «Նրանք սպանեցին իմ տղային, գլուխս պտտվում է»։ Սակայն հանդիսատեսների մեծ մասը տեսագրությունն ընկալել է որպես հուզիչ հիշեցում Ջեքսոնի անհավանական տաղանդի եւ նրա անմահ բեմական էներգիայի մասին։ «Նա շատ հոգնած տեսք ունի»,- գրել է երկրպագուներից մեկը։ Մյուսը նշել է. «Նրան հանգիտ է պետք... Խեղճ Մայքլ»։ Եվ այնուամենայնիվ, մեկնաբանություններից մեկը, թվում է, ամենից լավ է փոխանցում ընդհանուր տրամադրությունը. «Ընդամենը 50 տարի այս մոլորակում եւ - հավերժ ժառանգություն»։