«Վիտամին» ակումբի Վաչեն և լրագրող Գայանեն երեկ Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին, գրում է esem.am-ը:

Սիրառատ հայացքներով զույգը եկեղեցի ժամանեց ռետրո ոճի ավտոմեքենայով: Սակայն ռետրո ոճում միայն ավտոմեքենան չէր: Ներկաներին զարմացրեցին նաև «Վիտամին» ակումբի մյուս անդամները՝ Արամ MP3-ը, Գարիկը, Արմուշը, Տիկոն և մյուսները, ում համար հատուկ դրես կոդ էր սահմանված:) Հումորիստներն ու նրանց կանայք հագնված էին ռետրո ոճում:) Վաչեն ու Գայանեն նման ցանկություն էին հայտնել, քանի որ իրենց հարսանյաց հանդեսը փորձել էին նմանեցնել ծանոթության վայրին՝ Չիկագոյին:)