Շակիրան չցանկացավ հետ մնալ Ջեննիֆեր Լոպեսից և նկարահանեց ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությանը նվիրված հերթական տեսահոլովակը։

«La La La» Երգը կատարում է կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեի ընկերուհի, հայտնի երգչուհի Շակիրան։ Տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային ֆուտբոլի մի շարք աստղեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թողարկվել էր եւս մեկ երգ՝ նվիրված աշխարհի առաջնությանը։ Այն կատարում են Ջեննիֆեր Լոպեսը, Պիտբուլը եւ Կլաուդիա Լեյտեն։