Մայլի Սայրուսը դատարանում ժամանակավոր պաշտպանություն է ստացել հոգեպես անառողջ երկրպագուից: Այս մասին հաղորդում է spletnik.ru-ն: Աղբյուրը փոխանցում է, որ 24-ամյա Միկ Դեվոնը կարծում է, որ աստղը երգերի միջոցով շփվում է անձամբ նրա հետ` կանչելով նրան իր մոտ: 

21-ամյա Մայլին դատարան է դիմել այն բանից հետո, երբ Դեվոնը հայտարարել է, թե ամեն կերպ կփորձի տեսակցել աղջկան:

Մայիսի 16-ին Դեվոնը ձերբակալվել է մի տան մոտ, որտեղ որ, ըստ նրա, գտնվում էր երգչուհին: Երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան, որից հետո երկրպագուն հայտարարել է, որ կշարունակի հետապնդել Մայլին, երբ իրեն բաց թողնեն` սպառնալով, որ կամ երգչուհին կհանդիպի իր հետ, կամ էլ կմահանա:

Դատարանի որոշմամբ` այժմ Դեվոնին արգելվում է 92 մետրից ավելի մոտենալ աստղին: Բացի այդ, նա ոչ մի կերպ չի կարող կապի մեջ մտնել Սայրուսի հետ: Եթե երկրպագուն խախտի դատարանի որոշումը, ապա նրան կտուգանեն 1000 դոլարով կամ էլ կկալանավորեն: Սայրուսի փաստաբանը նպատակ ունի այս որոշման ժամկետները հասցնել մինչև 3 տարի: Հերթական դատական լսումը տեղի կունենա հունիսի 16-ին: