Ուկրաինացի սկանդալային լրագրող և հեռուստահաղորդավար Վիտալի Սերդյուկը հարվածել է հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի դեմքին, երբ նա ստորագրություններ էր բաժանում «Maleficent» ֆիլմի պրեմիերայից առաջ։ Ֆիլմում Փիթի կինը՝ հայտնի դերասանուհի Անժելին Ջոլին խաղացել է գլխավոր դերը։ Արևմտյան լրատվամիջոցները փոխանցում են, որ միջադեպը տեղի է ունեցել կարմիր գորգի վրա։ Փիթը չի տուժել, իսկ Սերդյուկը ձերբակալվել է և պետք է մուծի 20 հազար դոլարի չափով տուգանք։