Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հարսնացուն՝ Հայդեն Պանետտերին, հղի է: Այս մասին էքսկլյուզիվ կերպով հայտնել է People ամսագիրը: Հայդեն Պանետտերին հանդիսանում է հայտնի ամերիկուհի սուպերմոդել: 

Հիշեցնենք, որ վերջերս Կիևում տեղի է ունեցել Կլիչկոյի թանգարանի բացումը, որտեղ եղել է նաև նրա սուպերմոդել հարսնացուն: Հայդենը շլացուցիչ տեսք է ունեցել և ոչ մի կերպ չի ցուցադրել իր նոր կարգավիճակը: