Էռնեստո Գևարան ծնվել է հունիսի 14, 1928թ. Արգենտինայում: Նա  Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից է։

Անդրադառնալով «Չէ»-ի անհանգիստ բնույթին նրա հայրը ասել է․ «Առաջին բանը, որ պետք է նկատվի դա այն է, որ իմ որդու երակներում հոսում է Իռլանդիայի ապստամբների արյունը»։ Կյանքի շատ վաղ հատվածում, Էռնեստիտոն (ինչպես նրան անվանում էին հետո) զարգացրեց «Աղքատների նկատմամբ խնամությունը»։ Չնայած նրան, որ նա տառապում էր սուր ասթմայի տկարացնող նոպաներով, որոնք նրան պիտի վշտացնեին իր ողջ կյանքի ըթացքում, նա հիանալի մարզիկ էր, վայելում էր լողը, ֆուտբոլը, գոլֆը և կրակելը՝ միևնույն ժամանակ դառնալով «Չհոգնող» հեծանվորդ։ Չէ Գևարան շախմատ խաղալ սովորել է իր հայրիկից և 12 տարեկանից սկսել է մասնակցել տեղական մրցաշարերին։ Պատանեկության տարիներին և ողջ կյանքի ընթացքում նա բացահայտ հակում ուներ պոեզիայի, հատկապես՝ Պաբլո Ներուդայի, Ջոն Քեթսի, Անտոնիո Մաչադոյի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Գաբրիելա Միստրալի, Սեզար Վալյեխոյի և Ուոլթ Վիթմանի նկատմամբ։1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, Չե Գևարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։ Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին։ 

1965-ին Չե Գևարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին, 1967թ.։ [5]

Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշը։