Դիզայներ Գևորգ Շադոյանը «Մերիդիան» կենտրոնում երեկ ներկայացրեց Իր «Վերածնունդ» խորագրով հրաշալի հավաքածուն:

Բացառապես տարազներից բաղկացած հավաքածուն բաղկացած էր 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական հագուստների համալիր կոստյումներից և եզրափակվում էր Անմոռուկ խորհրդանշական հագուստով:

"Վերածնունդը" նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին Հրանուշ Հակոբյանը, Հերմին Նաղդալյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Էրիկ Անթառամյանը, Վահե Խանամիրյանը, Մայա Պողոսյանը և այլոք:

Մանրամասն՝ տեսանյութում: