Լեգենդար ամերիկացի արտիստ, «փոփ-երաժշտության արքա», պարող, երգերի հեղինակ, բարերար, գործարար:

Մայլք Ջեքսոնը պատմության ամենահաջողակ կատարողներից մեկն է, արժանացել է Գրեմիի 13 արձանիկի և այլ պարգևների: 13 անգամ նրա անունը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում, ողջ աշխարհում վաճառվել է Ջեքսոնի ալբոմի՝ միլիարդից ավել օրինակ:

Նա մեծ ներդրում է ունեցել փոփ-երաժշտության, պարերի, տեսահոլովակների և նորաձևության զարգացման գործում: Ըստ «Rolling Stone» ամսագրի՝ զբաղեցնում է 25-րդ տեղը աշխարհի 100 ամենանշանավոր երաժիշտների շարքում: Մամուլի ուշադրությունը գրավել են Ջեքսոնի ոչ միայն ստեղծագործական, այյլ նաև անձնական կյանքը՝ պլաստիկ օպերացիաներ, դատավարությունները, որոնց ընթացքում նրան մեղադրում էին մանկապղծության մեջ, սակայն արդյունքում վերջինս արդարացվեց: 

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. դեղամիջոցների չարաշահման արդյունքում: