Կանադա-ամերիկացի դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ Կիանու Ռիվզը ծնվել է 1964թ. սեպտեմբերի 2-ին: Առավել հայտնի է իր դերակատարումներով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Արագություն», «Բիլի և Թեդի անհավանական արկածները», «Մատրիցա» եռապատումը և այլն: 

Բացի ֆիլմերից, Ռիվզը խաղում է նաև թատրոնում: Նրա խաղը Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման մեջ արժանացել է բրիտանական «The Sunday Times» ամսագրի քնննադատ Ռոջեր Լյուիսի բաձր գնահատականին: Նա նշել է , որ «Ռիվզը 3 գլխավոր Համլետներից մեկն է, ում վերջինս երբևէ տեսել է, այն պարզ պատճառով, որ նա ինքն էլ Համլետ է»:

2005թ. հունվարի 31-ին Կիանու Ռիվզը ստացել է իր աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում:

Ռիվզը, ի տարբերություն իր կոլեգաների, հաճախ է հայտնվում հասարակական վայրերում: Մամուլում նշում են, որ նրան կարելի է հանդիպել զբոսայգում նստարանին նստած, մետրոյով երթևեկելիս, որևէ փոքրիկ սրճարանում սուրճ խմելիս: Երկրպագուները նկատւմ են, որ նա մեծամասամբ տխուր և մտախոհ տեսք է ունենում: Հունիսի 15-ն անգամ  նրա երկրպագուների ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարվել էր որպես «Կիանուի տրամադրությունը բաձրացնելու ոչ պաշտոնական օր»: