Բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ, «Queen» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին ծնվել է 1946թ. սեպտեմբերի 5-ին: Փոքր հասակից ցուցաբերել առանձնահատուըկ սեր երաժշտության նկատմամբ՝ երգել է երգչախմբում, մասնակցել թատերական ներկայացումների: Որպես վոկալիստ՝ առաջին անգամ հանդես է եկել 1970թ. «Smile» խմբում՝ փոխարինելով խմբի առաջատարին, որից հետո հենց իր նախաձեռնությամբ խումբը վերակոչվել է «Queen»:

1975թ. սկսվում է խմբի բուռն հյուրախաղերի շրջանը, որն ընդգրկում էր ոչ միայն Եվրոպայի և Ամերիկայի, այլև Ասիայի տարածաշրջանը: Բացի մի քանի հաջողված ալբոմներից, Ֆրեդին թողարկում է շուտով նաև սեփական առանձին ալբոմը: Նա նաև համագործակցում է օպերային երգչուհի Մոնտսերատ Կաբալյեի հետ:

Մերկուրիի մահվանիեց հետո խմբի մնացած անդամները, օգտագործելով նրա ձայնագրությունները, 1995թ. կարողացան թողարկել խմբի վերջին ալբոմը՝ «Queen Made in Heaven»: