Ալոճի օգտակար հատկությունները բոլորին են հայտնի, հատկապես տատիկներին և մայրիկներին: Այն օգտակար է հարբուխի, մրսածության ժամանակ, ինչպես նաև գլխապտույտների, սրտխառնոցների:
Այն կանայք և աղջիկները, ովքեր ուզում են նիհարել, կարող են օգտագործել ալոճը, որը հեռացնում է ավելորդ քաշը: Այն նաև լավ միջոց է սնունդը լավ մարսելու:

Ալոճը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացած և պահածոյացված վիճակում: Օգտակարությունը նույնն է երեք դեպքում էլ:

Այն օգտակար է նաև անոթային և նյարդային մի շարք հիվանդությունների ժամանակ: Պետք է ընդամենը օրական օգտագործել հյութը կամ ուտել թարմ ալոճ: