ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 8-ին, ժամը 21:00-ին` «Մեցցո» ջազ ակումբում և նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգան Ռուսաստանի ճանաչված շեփորահար Վադիմ Էյլենկրիգը և իր բենդը: Բենդի կազմում են` Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ), Սաշա Մաշինը (հարվածային գործիքներ): Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների 2015 թ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Կազմակերպիչներն են` Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը: