Բաղադրիչներ
սերուցք 30-35% յուղայնությամբ - 400մլ
շոկոլադ սև - 200գր(դառը)
պնդուկ - 100գր
կոնյակ - 1ճ/գդ
ձու - 2 հատ(սպիտակուց)
կակաո - 1/թ/գդ
շաքարի փոշի - 3 ճ/գդ
վանիլին - 1/2թ/գդ
սուրճ լուծվող - 2ճ/գդ
ժելատին - 3/4 ճ/գդ
ջուր - 70մլ+ 2ճ/գդ
աղ ծովի - մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
Խառնում ենք ժելատինը 100մլ սերուցքի հետ և թողնում 20 րոպե: Ստացված զանգվածը դնում ենք թույլ կրակի վրա և տաքացնում մինչև ժելատինի հալվելը սերուցքում(ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի):

Բաժակի մեջ խառնում ենք լուծվող սուրճն ու 70մլ եռման ջուրը:
Հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք կոնյակը, պատրաստի սուրճն ու խառնում:

Ստացված զանգվածի կեսը լցնում ենք բաժակների մեջ և թողնում, որ սառչի:

Հարում ենք սպիտակուցները մեկ պտղունց աղի հետ մինչև պնդանալն ու ծավալով ավելանալը, ապա ավելացնում ենք 2 գդալ շաքարի փոշին, վանիլինը, 2 գդալ եռման ջուրը, ժելատինային զանգվածը և շարունակում հարել մինչև ստանանք խիտ մուսս:

Պատրաստի մուսսը լցնում ենք շոկոլադով լցրած բաժակների մեջ և տեղափոխում սառնարան 3 ժամով:

Առանձին ամանի մեջ հարում ենք մնացած սերուցքն ու շաքարի փոշին, ապա ավելացնում ենք մանրացված պնդուկը(թողնում ենք մի քանի պնդուկ վրան զարդարելու համար) և խառնում:
Պատրաստի մուսսը հանում ենք սառնարանից, վրան ավելացնում սերուցքային զանգվածը, ապա վրան լցնում ենք մնացած հալեցրած շոկոլադը և զարդարում պնդուկներով ու կակաոյով:

Ի դեպ մուսս մոկկայի մեջ կարող եք փոխարինել պնդուկը ընկույզով:

Շեֆ Խոհարար